Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բակո Սահակյան. Երբ խոսվում է Հայաստանի հետ անհամաձայնությունների մասին, պետք չէ որակել ողբերգություն

Բակո Սահակյան. Երբ խոսվում է Հայաստանի հետ անհամաձայնությունների մասին, պետք չէ որակել ողբերգություն
08.09.2019 | 22:57

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան ու դիտարկմանը, թե նա խոսել էր կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության մասին, արձագանքեց. «Այդ ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջնահերթությունների շարքին է դասվում և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան ախատանքներ կատարել»։ Արցախի նախագահն ասաց, երբ խոսվում է անհամաձայնությունների մասին, պետք չէ որակել ողբերգություն:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ